Հայ բռնցքամարտիկները առնվազն 4 մեդալ են ապահովել «Դռակուլա օփեն» մրցաշարում
Երիտասարդ հայ բռնցքամարտիկները առնվազն 4 բրոնզե մեդալ են ապահովել Ռումինիայում ընթացող «Դռակուլա օփեն» բռնցքամարտի միջազգային մրցաշարում:
Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։
Վազգեն Բադալյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած մեր մարզիկներից կիսաեզրափակիչ են դուրս եկել 67 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը, 86 կգ քաշային Նորայր Հակոբյանը, 92 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը և գերծանր քաշային Միսակ Տեպանյանը:
Կիսաեզրափակիչները կկայանան այսօր։