Այսօր՝ փետրվարի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Էդգար Բ․-ն իր վարած Audi մակնիշի ավտոմեքենայով Արտաշիսյան 51 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնային անցման վրայով, սակայն կարմիր լույսի տակով անցնող հետիոտն՝ Երևանի բնակիչ 44-ամյա Անուշ Մ․-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում ատաջին բուժօգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին ապա տեղափոխել հիվանդանոց։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Վրաերթի պահը ֆիքսվել է դեպքի վայրի հարևանությամբ տեղադրված տեսախցիկի կողմից։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն