Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 303 նոր դեպք. Մահացել է 4 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 303 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 231625 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1378897 վերջին մեկ օրում` 6492 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 5040 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 91-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 220825 անձ` վերջին մեկ օրում 208 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 4636 է: