Արցախյան շարժման 36-ամյակի կապակցությամբ Արցախի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել էին «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը հայրենիքի համար զոհաբերած հայորդիների հիշատակին։

Արցախցի պաշտոնյաները շրջեցին պանթեոնում և ծաղիկներ խոնարհեցին արցախյան պատերազմներում զոհված զինծառայողների գերեզմաններին։

«Եռաբլուր» այցելածների թվում էին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ու մի շարք պատգամավորներ։

Նշենք, որ Սամվել Շահրամանյանը ծաղիկներ խոնարհելուց հետո հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին և հեռացավ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն