Trump Sneakers. Թրամփը ներկայացրել է սպորտային կոշիկների սեփական ապրանքանիշը (լուսանկարներ)
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է սպորտային կոշիկների սեփական ապրանքանիշը՝ Trump Sneakers: Առայժմ ներկայացվել է երեք զույգ կոշիկ՝ 199 և 399 դոլար արժողությամբ:
Շնորհանդեսը տեղի է ունեցել Ֆիլադելֆիայում փետրվարի 17-ին:
«Ես վաղուց էի ուզում դա անել: Կան հիանալի մարդիկ, որոնք աշխատում են ինձ հետ, և նրանք մտածել են սա: Կարծում եմ, որ դրանք (սպորտային կոշիկները) մեծ հաջողություն կունենան»,- շնորհանդեսի ժամանակ ասել է Դոնալդ Թրամփը:
Կայքում նշվում է, որ յուրաքանչյուր զույգը համարակալված է, ընդհանուր առմամբ կարտադրվի 1 հազար զույգ սպորտային կոշիկներ։ Վաճառքը կսկսվի 2024 թվականի հուլիսին։ Նախնական պատվերի համար առկա բոլոր սպորտային կոշիկներն արդեն սպառվել են։