Ընտանիքում բռնության կանխարգելման մասին նախագծերի փաթեթի քննարկումը լրամշակման նպատակով կհետաձգվի
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 22-ի նիստի օրակարգում պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի և Ծովինար Վարդանյանի հեղինակած ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն էր՝ երկրորդ ընթերցումից առաջ նախնական քննարկման և եզրակացություն ներկայացնելու համար: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Ըստ հիմնական զեկուցող Զարուհի Բաթոյանի՝ բավականին ծավալուն աշխատանք է կատարվել, և այս ընթացքում բազմաթիվ առաջարկություններ, դիտարկումներ են ներկայացվել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունից, Կառավարությունից, տարբեր մասնագիտական կազմակերպություններից: Նա առաջարկել է լրամշակման նպատակով հետաձգել օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը: