ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը շարունակում է հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հասանելի է․ Մեթյու Միլլեր
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը շարունակում է հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հասանելի է, ճեպազրույցում ասել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը: Երկու երկրների ղեկավարներին նա խրախուսել է միասին աշխատել՝ լուծելու մնացած ընդամենը մի քանի հարցերը, նշել է խոսնակը։
«Երկու առաջնորդները երկկողմ հանդիպում են ունեցել Մյունխենում, և մենք կշարունակենք առաջարկել Միացյալ Նահանգների աջակցությունն ու օգնությունը համաձայնության հասնելու համար», — ասել է Միլլերը: