Գերմանիայի ԱԳ նախարարն այցելել է Օդեսա
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման երկրորդ տարելիցին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքն Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի ուղեկցությամբ այցելել է Օդեսա։
Անվտանգության նկատառումներից ելնելով Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի Ուկրաինա այցի մասին չի հայտարարվել, գրում է dw.com-ը։
Սա պատերազմի մեկնարկից ի վեր Բերբոքի հինգերորդ այցն է Ուկրաինա և նրա առաջին այցն Օդեսա։