Մարուքյանը հրապարակել է Մութալիբովի հարցազրույցը, որում վերջինս Խոջալուի դեպքերի համար մեղադրել է իր ընդդիմությանը
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի միկրոբլոգում հրապարակել է Խոջալուի դեպքերի վերաբերյալ Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովի՝ 1992 թվականին «Նեզավիսիմայա գազետայում» հրապարակված հարցազրույցի հաստատված բնօրինակը։
Էդմոն Մարուքյանն իր գրառման մեջ նշել է, որ Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովն իր հացազրույցում հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը հանկարծակի հարձակում չէր»։
«Ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ին 1992 թվականին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ «հայերը միջանցքը բաց են թողել, որպեսզի մարդիկ հեռանան»: Սակայն Ադրբեջանի ժողովրդական ճակատի զինված կազմավորումները Աղդամի շրջանի մատույցներում գնդակոծել են խաղաղ բնակիչների շարասյունը: Այազ Մութալիբովն այս հանցավոր արարքը հաստատել ու կապել է իրեն իշխանությունից հեռացնելու՝ ընդդիմության փորձերի հետ, կատարվածի համար ամբողջությամբ մեղադրել է իր հակառակորդներին»,-շեշտել է Մարուքյանը՝ հավելելով, որ Ռուսական «Новое время» ամսագրին տված հարցազրույցում էլ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի բնակիչների մահապատիժն ակնհայտորեն կազմակերպվել է ինչ-որ մեկի կողմից՝ Ադրբեջանը վերահսկողության տակ վերցնելու համար: