Մինչև շաբաթվա վերջ Ռամալլահում կարող է ձևավորվել տեխնոկրատներից կազմված Պաղեստինյան կառավարություն։ Այդ մասին հայտնում է Sky News Arabia-ն՝ հղում կատարելով նախագահ Մահմուդ Աբասի վարչակազմի պաշտոնական աղբյուրին։ Նրա խոսքով՝ նոր վարչապետի ամենահավանական թեկնածուն Պաղեստինի ներդրումային հիմնադրամի ղեկավար Մուհամմեդ Մուստաֆան է։ Կառավարության անդամները, այնուամենայնիվ, կշարունակեն պաշտոնավարել մինչև նոր կաբինետի ձևավորումը։

Աղբյուրի համաձայն՝ նախագահ Աբասը նման քայլի է դիմում տարածաշրջանային որոշ խաղացողների և ԱՄՆ-ի կողմից իր վրա գործադրվող ճնշման պայմաններում։ «Կառավարության հրաժարականը կապված է Գազայի հատվածում պատերազմի ավարտին ուղղված շարունակական միջնորդական ջանքերի և օկուպացիոն ուժերի դուրսբերման ու պաղեստինյան անկլավի շրջափակման վերացման համար միջազգային երաշխիքների տրամադրման հետ», - ընդգծել է նա։ Ըստ աղբյուրի՝ «հաջորդ քայլը կլինի պաղեստինյան բոլոր խմբավորումների, այդ թվում՝ ՀԱՄԱՍ շարժման մասնակցությամբ, ազգային կոնսենսուսի հասնելը մինչև նոր կառավարության ձևավորումը»։

Պաղեստինի ներդրումային հիմնադրամի ղեկավար Մուհամեդ Մուստաֆան, ելույթ ունենալով Դավոսի միջազգային տնտեսական համաժողովում, ասել է, որ 15 միլիարդ դոլար կպահանջվի Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների հետևանքով առաջացած ավերածությունները վերականգնելու համար։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն