Հունգարիայի խորհրդարանը երկուշաբթի իր գարնանային նստաշրջանի առաջին նիստում վավերացրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումը։

Եզրափակիչ քվեարկության ժամանակ կողմ է եղել 188 պատգամավոր, դեմ՝ 6-ը, 4 պատգամավոր չի քվեարկել։

Վավերացումից հետո Շվեդիան պաշտոնապես կդառնա ՆԱՏՕ-ի 32-րդ անդամը։

Նոր դաշնակցի՝ Հյուսիսատլանտյան պայմանագրին միանալու արարողությունը սովորաբար տեղի է ունենում Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում: Արարողության ժամանակ ստորագրվում են համապատասխան փաստաթղթեր, և բարձրացվում է դաշինքի նոր անդամի դրոշը։ Այնուհետև անդամակցության փաստաթուղթն ի պահ է տրվում Միացյալ Նահանգներին՝ փաստացի ավարտելով ՆԱՏՕ-ին միանալու պաշտոնական ընթացակարգը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն