Հայաստանում մեկնարկել է «Հասանելի Դիլիջան» նախագիծը, որը թույլ է տալիս երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, առցանց շրջայց-տուրեր իրականացնել Դիլիջանում, վիրտուալ սուրդոթարգմանիչների ուղեկցությամբ։

Ինչպես հայտնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից, սա առաջին նմանատիպ ծրագիրն է Հայաստանում, որն օգնում է լսողության սահմանափակումներ ունեցող մարդկանց գնալ էքսկուրսիա կամ անցնել կարճ արշավային երթուղի առանց կողմնակի օգնության։

Ծրագիրն իրականացվել է Go to Dili զբոսաշրջության ուղղությունների կառավարման կազմակերպության կողմից՝ ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ և AR Trails-ի մասնակցությամբ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն