Պաղեստինի նախագահը երեքշաբթի օրը կայցելի Թուքիա։

Այս մասին հայտարարել է Պաղեստինի արտաքին գործերի նախարար Ռիադ Ալ-Մալիքին Անթալիայում 3-րդ դիվանագիտական ֆորումի ժամանակ:

Ռիադ Ալ-Մալիքին եվրոպական երկրներին կոչ է արել ճանաչել Պաղեստին պետությունը։

«Եվրոպական երկրները պետք է նախաձեռնեն, և այս նախաձեռնությունը կարող է սկսվել Պաղեստին պետության ճանաչմամբ»,- ասել է նա։

Պաղեստինի արտգործնախարարության ղեկավարը կոչ է արել մահմեդական երկրներին և միջազգային հանրությանը հստակ և վստահ դիրքորոշում ցուցաբերել Մերձավոր Արևելքում առկա իրավիճակի վերաբերյալ։ «Մենք պետք է դադարեցնենք Իսրայելի դարավոր ջանքերը` փոխելու ստատուս քվոն»,- ընդգծել է նախարարը:

Ալ-Մալիքին ընդգծել է, որ Գազայի հատվածը պետք է շարունակի կառավարել հենց իրենք՝ պաղեստինցիները։

«Միակ լիազորված և օրինական վարչակազմը, որն այսուհետ կգործի Գազայում, Պաղեստինի ինքնավարությունն է: Գազայում կլինի Պաղեստինի Ինքնավարություն, ինչպես Հորդանան գետի Արևմտյան ափում»,- ասել է նախարարը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն