Կասկադ համալիրի վերին հատվածը վերադարձվել է Երևանին. այնտեղ լայնածավալ ծրագիր կիրականացվի
Երևանին է վերադարձվել Կասկադ համալիրի վերին հատվածը` 11.5 հա տարածքով: Այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նա տեղեկացրեց, որ այդ հատվածում շինարարությունը դեռ խորհրդային տարիներից անավարտ է մնացել:
«Քաղաքապետարանն առաջիկայում այս հատվածում ևս լայնածավալ ծրագիր կիրականացնի, որի արդյունքում համալիրը կներկայանա ամբողջական ու ավարտուն տեսքով»,- տեղեկացրեց նա:
Ավինյանը հայտնեց, որ հանդիպել է ֆրանսիացի ճարտարապետ Վիլմոտի հետ, խնդրել Կասկադ այցելել, նրանք համաձայնել են այդ հատվածում տալ անվճար էսքիզային որոշակի լուծումներ, որոնք պետք է քննարկվեն: