ՔՊ խմբակցության տավուշցի պատգամավոր Վահե Ղալումյանը լրագրողների հետ զրույցում պնդել է, որ Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում ռուս զինծառայողների տեղակայման մասին տեղեկություններ ինքը չունի։ 

«Զորքերի տեղակայման հետ կապված՝ ոչ մի ինֆորմացիա չունեմ։ Ես դրա մասին տեղեկություն չունեմ, ի՞նչն եք ուզում պարզաբանեմ», - նշել է Ղալումյանը։


Տավուշում «ադրբեջանական տարածքների» մասին իր հայտնի ձևակերպումը Ղալումյանն այսպես է մեկնաբանել․ «Ես ասել եմ՝ Տավուշում կան Տավուշի հողեր, որոնք գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ և կան ադրբեջանական հողեր, որոնք գտնվում են մեր տիրապետության տակ»։

Ղալումյանը չի բացառել, որ այս տրամաբանության ներքո տարածքների փոխանակում, այնուամենայնիվ, կարող է տեղի ունենալ։ «Չեմ բացառում։ Ես գտնում եմ, որ կա խնդիր, որ պետք է նստել, խոսել, հասկանալ»,- ասել է նա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն