Ռուսական կողմը տեղեկացվել է «Զվարթնոց» օդնավակայանից զուսական սահմանապահների դուրսբերման հայկական նախաձեռնության մասին:

Այս մասին այսօր Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Ի սկզբանե, այս ռուսական սահմանապահների մասնակցությունը մի շարք կետերում, այդ թվում «Զվարթնոց» օդնավակայանում, մտածված է եղել, իբրև, աջակցություն նորանկախ հայկական պետականությանը: Նախատեսված է այս գործառույթը իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը դրա կարիքը ունենա, և երբ Հայաստանը ունենա իր ինստիտուցիոնալ հնարավորությունները այդ գործառույթը ամբողջությամբ կիրկանացնի Հայաստանը իր պատկան մարմինների իջոցով:

Եվ ահա հիմա մենք կարծում ենք, որ ՀՀ-ն ինստիտուցիոնալ առումով ի զորու է «Զվարթնոց» օդնավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայությունը, և ծանուցել ենք ռուսական կողմին այս մասին: Ենթադրում եմ, որ սա բավարար կլինի նրանց համար և հարցը այդքանով կլուծվի»,- ասել է նա:

Նախարարը նշեց, որ խոսքը լիազորությունների ամբողջ «փաթեթի» մասին է: Հայկական կողմը ծանուցել է ռուսական կողմին, որ «Զվարթնոց» օդանավակայանում իրականացվող սահմանապահ ծառայության մեջ այլևս ռուսական կողմի աջակցության կարիքը չենք զգում:

«Իհարկե շնորհակալ ենք ռուսական կողմից»,- ասել է նա:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն