Կիպրոսը եղել է և կմնա Հայաստանի հավատարիմ բարեկամը, վստահելի գործընկերը և ուժեղ աջակցություն արտահայտողը. Կոմբոս
Կիպրոսի արտգործնախարար Կոնստանտինոս Կոմբոսը շնորհակալություն է հայտնել արտգործնախարար Արարատ Միրզոյանին Երևանում ջերմ ընդունելության և հյուրընկալության համար:
«Կիպրոսը եղել է և կմնա Հայաստանի հավատարիմ բարեկամը, վստահելի գործընկերը և ուժեղ աջակցություն արտահայտողը: Այս համատեքստում ուրախ էի տեղեկացնել, որ առաջիկա ամիսներին Կիպրոսը դեսպանություն կբացի Երևանում, ինչն էլ ավելի կամրապնդի մեր երկկողմ համագործակցությունը բոլոր ոլորտներում:
Ես նաև հայտարարել եմ Կիպրոսի անունից Լեռնային Ղարաբաղից փախստականների վերականգնման շրջանակում 10 ջերմոցի կառուցման ֆինանսավորման մասին՝ համագործակցելով «Իմ քայլը հիմնադրամ» հասարակական կազմակերպության և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Կոմբոսը: