Ես իսկապես հավատում եմ, որ մենք կարող ենք հաջողության հասնել․ Պոչետինո
Մաուրիսիո Պոչետինոն խոսել է «Չելսիի» վերջին արդյունքների մասին։
— Գուցե թիմը շատ երիտասարդ է և փորձի պակաս ունի:
— Գուցե։ Եթե մարդիկ ցանկանում են հավատալ դրան, հիանալի է: Ցանկացած տեսակետ լավ է։ Մրցաշրջանի սկզբում բացատրեցի, թե ինչ է կատարվում, փորձում եմ բաց լինել։ Հիմա չեմ պատրաստվում մարդկանց հակառակն ապացուցել։ Եթե ցանկանում եք պայքարել ինչ-որ բանի համար, ապա ամբողջ թիմը պետք է հանդես գա բարձր մակարդակով:
Մենք կարող ենք կարգավորել իրավիճակը, բայց վնասվածքների պատճառով մենք չենք կարողանում մրցունակ խաղացողների ներգրավել։ Մենք տառապում ենք բացասականից, բայց չենք կարող դադարել հավատալ։ Մենք պետք է շարունակենք դա անել և փորձենք լավ խաղալ երկուշաբթի։
Ես իսկապես հավատում եմ, որ մենք կարող ենք հաջողության հասնել: Մենք վերլուծում ենք բոլոր հանգամանքները։ Մենք հասանք Լիգայի գավաթի եզրափակիչ և արժանի էինք հաղթանակի։
Մենք պետք հավատանք, որ կարող ենք սկսել հաղթանակներ տանել, որպեսզի մոտենանք եվրոպական մրցաշարի ուղեգիր նվաճելուն: Հնարավորությունը կա, բայց եթե դադարենք հավատալ, կնահանջենք մրցաշարային աղյուսակում»,- ասել է «Չելսիի» գլխավոր մարզիչը: