Ես շնորհակալ եմ Թուրքիային հուսալի աջակցության համար․ Զելենսկի
Ես շնորհակալ եմ Թուրքիային հուսալի աջակցության համար։
Այս մասին իր X-ում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մենք շահագրգռված ենք թուրքական պաշտպանական ընկերությունների հետ երկկողմ համագործակցության և համատեղ արտադրության ամրապնդմամբ։
Մեզ անհրաժեշտ է Թուրքիայի օգնությունը՝ ազատ արձակելու մեր ռազմագերիներին, այդ թվում՝ Ղրիմի թաթարներին, որոնք գտնվում են ռուսական գերության մեջ», - գրել է Զելենսկին։