Թուրքիան հաստատում է Ուկրաինայի և Ռուսաստանի մասնակցությամբ խաղաղ բանակցություններ վարելու իր պատրաստակամությունը․ Էրդողան
Թուրքիան հաստատում է Ուկրաինայի և Ռուսաստանի մասնակցությամբ խաղաղ բանակցություններ վարելու իր պատրաստակամությունը:
Այս մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է Վլադիմիր Զելենսկու հետ Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում։
Էրդողանն ասել է նաև, որ Զելենսկու հետ քննարկել են Սև ծովի անվտանգությունը և հացահատիկի գործարքը։
«Թուրքիան ամեն ինչ անում է պատերազմը դադարեցնելու համար։ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը բացասական ազդեցությունն ամբողջ աշխարհի համար մեծանում է»,- ասել է նա։