Սի Ձինփին. այս տարի Չինաստանն ամբողջ աշխարհին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 2 մլրդ դեղաչափ կհատկացնի
Այս տարի Չինաստանն ամբողջ աշխարհին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 2 մլրդ դեղաչափ կհատկացնի, հաղորդում է Xinhua-ն:
Այս մասին հայտարարել է ՉԺՀ ղեկավար Սի Ձինփինը:
Նրա խոսքով՝ COVAX-ի հատկացրած 100 մլն դոլարը կօգտագործվի զարգացող երկրների շրջանում պատվաստանյութերի բաշխման համար:
Նա նշել է, որ Չինաստանն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի զարգացող երկրները հաղթահարեն պանդեմիան:
Ձինփինը նշել է, որ Չինաստանը հակված է ամբողջ մարդկության հիգիենայի եւ առողջության կառուցմանը եւ պատվաստանյութեր է հատկացնում հատկապես զարգացող երկրներին:
Հիշեցնենք, որ Չինաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 500 դեղաչափ է հատկացրել Հայաստանին: