Հայիթիի վարչապետ Արիել Անրին հրաժարական է տվել, դա պահանջում էին զինված ավազակախմբերը, որոնք փաստացի զավթել էին իշխանությունը Կարիբյան այդ երկրում։ Կառավարության ղեկավարը հայտնել է, որ հրաժարական կտա իր պաշտոնից անցումային նախագահական խորհրդի ստեղծումից հետո։ Նա ելույթ է ունեցել Պուերտո Ռիկոյում գտնվելու ժամանակ. նրա ինքնաթիռին նախկինում արգելել էին վայրէջք կատարել Պորտ-օ-Պրենսի օդանավակայանում ՝արտասահման կատարած այցից հետո, իսկ Հենրիին արգելել էին մտնել Հայիթի:

Արդեն երկու շաբաթ է, ինչ զինված հանցավոր խմբերը ավերում են Հայիթիի մայրաքաղաքի փողոցները։ Նրանք այրել են մի քանի ոստիկանական բաժանմունք և գրավել են երկու բանտ՝ ազատելով ավելի քան 4000 բանտարկյալի, նրանցից շատերը միացել էին բանդաներին։ Զոհվել են տեղի հարյուրավոր բնակիչներ, ավելի քան 15 հազարը ստիպված են եղել լքել իրենց տները։

Հայիթիում գրեթե տասը տարի ընտրություններ չեն եղել, Արիել Անրին նույնպես չի ընտրվել։ Նա պաշտոնը ստանձնել է 2021 թվականին նախագահ Ժովենել Մոիսի սպանությունից հետո և խոստացել է, որ շուտով ընտրություն կկազմակերպի։ Սակայն այն անընդհատ հետաձգվել է՝ իբր անվտանգության նկատառումներով։

ՄԱԿ-ի տվյալներով՝ վերջին մեկ տարվա ընթացքում երկրում սպանվել է ավելի քան 4700 մարդ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն