Մարտի 11-ին Բրյուսելում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ Ֆլանդրիայի խորհրդարանի նախագահ Լիսբեթ Հոմանսի հետ, հայտնում են Բրյուսելում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպմանը դեսպան Բալայանը շնորհակալություն հայտնեց Ֆլանդրիայի խորհրդարանին նախորդ տարվա ընթացքում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևերի ընդունման համար և ընդգծեց խորհրդարանի բանաձևերի դրույթների իրականացման կարևորությունը գործադիր մարմինների կողմից։



Երկուստեք մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային հարցերի, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցությունների ներկա իրավիճակի, Արցախի էթնիկ զտման, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների և հետագա նպատակների և հեռանկարների մասին։

Դեսպանի խնդրանքով Լիսբեթ Հոմանսը ներկայացրեց Բելգիայում տարբեր մակարդակների ընտրություններից առաջ քաղաքական ուժերի դասավորվածությունը և ընտրական գործընթացների հնարավոր արդյունքները։ Քննարկվեցին տնտեսական, մշակութային և կրթական բնագավառներում Հայաստանի և Ֆլանդրիայի միջև փոխգործակցության հարցեր։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն