Պարզ է, որ թքած կպցրած, սարքած գործ է, չի կարող լինել տուժող, ու այդ տուժողը ներկայացված չլինի․ Աշոտյան
Նախաքննության փուլում, գործի հարուցման պահից մինչ ձերբակալություն և դրանից հետո գործը, պարզապես, ափալ-թափալ սարքվել է։
Այս մասին դատական նիստի ժամանակ՝ դիմելով դատարանին հնչեցրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով տևական ժամանակ է արդեն գտնվում է անազատության մեջ։
«Նախաքննությունում երկու տուժող են բերել, երկուսն էլ կիսատ-պռատ փաստորեն։ Չի կարող լինել տուժող, ու այդ տուժողը ներկայացված չլինի։ Մեկ տուժողի հետ կապված նոր եք շտկել կարգավիճակը, քննիչը մարդուն ճանաչել է օրինական ներկայացուցիչ, դուք քիչ առաջ ո՞ւմ սխալն եք շտկել, ի՞մ, լրագրողների՞, նախաքննական մարմնի սխալն եք շտկել։
Պարզ է, որ թքած կպցրած, սարքած գործ է։ Երկրորդ տուժողի դեպքում ասում եք՝ տուժողը կա, բայց ոչ իրավաբանական անձ է, օրինական չէ, եթե կա տուժող պետք է ունենա ինչ-որ լիազորություններ, իրավունքներ և պարտականություններ, տուժողը կա՝ լիազորությունը, պարտականությունը չկա, ո՞նց է այդպես լինում։
Չեք ուզում վերացնել ընկերության տուժողի կարգավիճակը, քանի որ դեպքում ինձ հասնող առյուծի բաժին մեղադրանքները հոդս են ցնդում։ Կամ սինթեզեք տուժողին, բերեք նորից նստացրեք այստեղ, կամ վերացրեք այդ կազմակերպության վրայից նախաքննության փուլում քաղաքական պատվերի շրջանակներում տուժող կպցրած լեյբլը, բրենդը»,-հավելեց ՀՀԿ փոխնախագահը։