Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, հաշվի առնելով ոլորտի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առաջարկը, ուսումնասիրել է էլեկտրոնային հարթակներով փոխադրման ծառայությունների (առցանց տաքսի) մատուցման ոլորտը՝ դիտարկելով «Թեթև մարդատար ավտոմեքենաներով ուղևորափոխադրման ծառայությունների պատվերների գրանցման, փոխանցման և ուղևորափոխադրման ծառայությունների կազմակերպման ծառայություն» ապրանքային շուկան։

Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ.

  • Էլեկտրոնային հարթակների արագ զարգացումը զգալիորեն դուրս է մղել շուկայից ավանդական տաքսի ծառայություններին: Գրանցված 3162 կազմակերպությունից 2787-ը 2018-2023 թթ. այս ոլորտում որևէ գործունեություն չի իրականացրել, մնացածների վճարած հարկերը զգալի անկում են ապրել։
  • Ներկայումս օրենսդրորեն սահմանված չեն էլեկտրոնային հարթակներով փոխադրման ծառայությունների վերահսկման և կարգավորման մեխանիզմներ՝ կապված ծառայությունների որակի կամ հարթակների պատասխանատվության հետ:
  • Հարթակներում ուղևորափոխադրման հիմնական տեսակների մասին տեղեկատվությունը լիարժեքորեն ներկայացված չէ: Մյուս կողմից, հարթակների գաղտնիության քաղաքականությունը թույլ է տալիս օգտագործել օգտատերերի մասին տեղեկատվությունը բավականին լայն շրջանակի նպատակների համար։
  • Դիտարկված ապրանքային շուկայում կենտրոնացվածությունը շարունակում է աճել. գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողի մասնաբաժինը 2021-2023 թթ. ավելացել է:

Ուսումնասիրության արդյունքում ներկայացված առաջարկներին և ուսումնասիրությանն ամբողջությամբ հնարավոր է ծանոթանալ հանձնաժողովի կայքում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն