Ռուսաստանն Ուկրաինայում ունի ավելի քան 350,000 զոհ և վիրավոր. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գնահատականներով՝ Ռուսաստանի կորուստներն Ուկրաինայի դեմ պատերազմում վերջին շրջանում զգալիորեն աճել են, ինչի մասին Բրյուսելում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։ Այս մասին գրում է dw.com-ը:
Նրա հնչեցրած տեղեկատվության համաձայն՝ արևմտյան հետախուզական ծառայությունները ենթադրում են, որ սպանված և վիրավոր ռուսաստանցի զինվորների թիվը գերազանցել է 350 հազարը։
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ Ռուսատսանը շատ բարձր գին է վճարում «փոքր» տարածքային նվաճումների համար։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այս անգամ առանձին չի նշել ռուսական կողմի զոհերի թիվը։
2023 թվականի նոյեմբերի վերջին դաշինքը հայտարարել էր, որ ՌԴ-ի զոհերի թիվը գերազանցում է 100,000-ը:
Ուկրաինայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ մարտի 14-ի դրությամբ Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված զինվորականների թիվը կազմում է 427 840 մարդ։ Ռուսական կողմն իր կորուստների մասին ճշգրիտ տեղեկատվություն չի հաղորդում։