Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության խոսնակ Անդրեյ Յուսովը հայտարարել է, որ դիվերսիոն խմբերը Ռուսաստանի սահմանամերձ երկու շրջանները՝ Կուրսկը և Բելգորոդը, վերածել են «ակտիվ մարտական ​​գործողությունների գոտիների»։

Ուկրաինայում ձևավորված երեք զինված խմբավորումները՝ «Ռուսաստանի ազատության» լեգեոնը և «Ռուս կամավորական կորպուսը, ինչպես նաև «Սիբիրյան գումարտակը», որոնք ենթադրաբար բաղկացած են ՌԴ քաղաքացիներից, հայտարարել են սահմանամերձ շրջանների տարածք մուտք գործելու մտադրության մասին:

Ռուսաստանի իշխանությունները պնդում են, որ սահմանը ճեղքելու փորձերը խափանվել են։

Ամբողջ հինգշաբթի Բելգորոդը նաև գնդակոծվել է, ինչի հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս ինը վիրավորվել է։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն