Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բելգորոդի գնդակոծության հետևանքով երկու մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, թելեգրամյան իր ալիքում հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

«Դժբախտաբար, երկու մարդ է մահացել՝ տղամարդ և կին։ Տղամարդը բեռնատարի ղեկին է եղել, երբ արկը հարվածել է, ինչից հետո մեքենան բախվել է ուղևորատար ավտոբուսին․․․ Եվս մի կին մահացել է ավտոտնակի կոոպերատիվում, որտեղ նա իր որդու հետ եկել էր շներին կերակրելու», - նշել է նահանգապետը՝ հավելելով, որ կինը տեղում մահացել է, իսկ որդին, որը ծոծրակի, ուսի և կրծքավանդակի հատվածի բեկորային վնասվածքներ ունի, գտնվում է հիվանդնանոցում, նրա կյանքի համար պայքարում են բժիշկները։

Գլադկովը նաև հայտնել է, որ ևս երկու տղամարդ գանգուղեղային փակ վնասվածքներ են ստացել։ Նրանց վիճակը գնահատվում է բավարար։ Բոլոր վիրավորները տեղափոխվել են Բելգորոդ քաղաքի №2 քաղաքային հիվանդանոց, որտեղ բժիշկները նրանց ցուցաբերում են անհրաժեշտ բժշկական օգնություն։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն