Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
Իռլանդացի դերասանի՝ Կիլիան Մերֆիի մասնակցությամբ Versace Icons-ի գովազդային արշավը կմեկնարկի ապրիլի 3-ին։
47-ամյա իռլանդացի դերասան Կիլիան Մերֆին դարձել է Versace Icons շարքի առաջին տղամարդ ամբասադորը: Այս մասին ասվում է բրենդի կայքում։
Նշվում է, որ դերասանը կներկայացնի միլանյան բրենդի տղամարդկանց հավաքածուից «հիմնական և հավերժական կտորներ»-ը։
Versace Icons բազային իրերի շարքը գործարկվել է անցյալ տարվա գարնանը: Նրա առաջին ամբասադորը Էնն Հեթուեյն էր: