Մոսկվայի «Դոմոդեդովո» և «Վնուկովո» օդանավակայանները, ինչպես նաև մերձմոսկովյան Ժուկովսկի օդանավակայանն աշխատում են բնականոն հունով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռոսավիացիայի մամուլի ծառայությանը։ Մոսկվայի ժամանակով ժամը 09:39-ից գործող սահմանափակումները չեղարկվել են։

«Դոմոդեդովո», «Վնուկովո» և «Ժուկովսկի» օդանավակայանները վերադարձել են բնականոն աշխատանքի։ Մոսկվայի ժամանակով ժամը 11։15-ին վերացվել են ժամանակավոր սահմանափակումները՝ <…>»,- ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ ինքնաթիռների անձնակազմերը, ավիադիսպետչերները և օդանավակայանի ծառայությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։

Կիրակի ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել էր, որ Դոմոդեդովոյում անօդաչու թռչող սարքի հարձակումը հետ է մղվել։

Առավոտյան ժամը 4-ին Դոմոդեդովո թաղամասում հետ էր մղվել երկու անօդաչու թռչող սարքերի հարձակումը, որոնք թռչում էին Մոսկվայի ուղղությամբ, իսկ ավելի ուշ անօդաչու թռչող սարքերը խոցվել էին Ռամենսկի և Ստուպինսկի շրջաններում։

«Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ կամ զոհեր չկան։ Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության մասնագետները»,- գրել էր Սերգեյ Սոբյանինը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն