Ճանապարհային ոստիկանության վիճակագրությունը ցույց է տալիս, որ արագության գերազանցումը մահվան ելքով ավտովթարների պատճառներից ամենատարածվածն է: Սակայն կա նաև վիճակագրություն, որ նույնիսկ արագության գերազանցման դեպքում վթարների հետևանքները մեղմվում են, եթե վարորդն ու ուղևորներն ամրակապված են:

Ոստիկանության խնդիրը ոչ թե մարդկանց տուգանելն է, այլ երթևեկության անվտանգության ապահովումը:

Կրկին հորդորում ենք բոլորին` անվերապահորեն հետևել ամրագոտու կիրառման կանոններին:

Հիշեցնենք, որ եթե մոտ ապագայում իրավիճակը չփոխվի, իրավախախտումը հայտնաբերելու համար կօգտագործվեն նաև տեսահսկող սարքերը՝ ապահովելով բոլոր իրավախախտների պատասխանատվության անխուսափելիությունը:

Ոստիկանությունը կրկին հորդորում է լինել օրինապահ և գիտակից, ու մաղթում ՝ բարի երթ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն