Ուկրաինայում հակամարտությունը կարող է վերաճել Ռուսաստանի և Արևմուտքի միջև պատերազմի՝ տարածվելով դեպի Արևելյան Եվրոպա, հայտնում է Anadolu պետական գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշի հայտարարությունը։

Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև հակամարտության վերաբերյալ նա նշեց, որ Անկարան այն դիտարկում է ոչ միայն որպես պատերազմ այս երկու երկրների միջև, այլ նաև որպես առճակատում, որը կարող է վերածվել պատերազմի Ռուսաստանի և Արևմուտքի միջև։

Նա նշել է, որ դրանից ելնելով Թուրքիան ձգտում է շուտափույթ դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը»,- հայտնում է գործակալությունը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն