Միրզոյանը Բուենոս Այրեսի կառավարության ղեկավարին ներկայացրել է ՀՀ-ւմ Ակադեմիական քաղաքի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերը
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բուենոս Այրես քաղաքի կառավարության ղեկավար Խորխե Մակրիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև քաղաքի կրթության նախարար Մերսեդես Միգելը։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Արգենտինայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության առկայությունը։ Նշելով, որ 2000 թվականից ի վեր Երևանն ու Բուենոս Այրեսը հռչակվել են քույր քաղաքներ՝ Նախարար Միրզոյանը հավելել է, որ հայ-արգենտինական խորացող հարաբերությունների ֆոնին երկու քաղաքների համագործակցության նոր հեռանկարներ ևս բացվում են:
Ոլորտային համագործակցության համատեքստում հանդիպմանը զրուցակիցները մեծ ուշադրություն են հատկացրել կրթության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փորձի փոխանակման, նորարար լուծումների կիրառման հարցում փոխադարձ աջակցության հարցերին։
Երկուստեք կարևորվել են Արգենտինայում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Նախարար Միրզոյանը ներկայացրել է նաև Հայաստանում ակադեմիական քաղաքի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերը։