Վանաձորի ընտրությունների մասնակցության հետ կապված վերջնական որոշում դեռևս չի կայացվել. Վահե Դոխոյան
Որոշ լրատվամիջոցներ Վանաձորում սպասվելիք ՏԻՄ ընտրությունների հետ կապված հոդվածներ են հրապարակում՝ մատնանշելով հավանական թեկնածուների անունները, այդ ցանկում շրջանառելով նաև իմ անունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության, Լոռու մարզային կառույցի ղեկավար Վահե Դոխոյանը:
Նա, մասնավորապես, հավելել է. «Անհասկանալի պատճառով այս թեմայի հետ կապված ճշտումներ են կատարում տարբեր մարդկանց կամ խողովակների միջոցով։
Ուզում եմ հիշեցնել, որ ես Հայրենիք կուսակցության, Լոռու մարզային կառույցի ղեկավարն եմ, և իմ քաղաքական գործունեության հետ կապված հարցերը քննարկվում են Հայրենիք կուսակցության խորհրդում, իսկ որոշումները կայացվում են խորհրդի ու կուսակցության ղեկավարի կողմից։
Այս պահին մեր կուսակցությունը Վանաձորում կայանալիք ընտրությունների մասնակցության կամ մասնակցության ձևաչափի հետ կապված վերջնական որոշում դեռևս չի կայացրել։
Վանաձորն իմ տունն է և թե որպես քաղաքացի, թե որպես քաղաքական գործիչ գործել ու գործելու եմ հանուն Վանաձորի ու վանաձորցու, մնացած հարցերը տեխնիկական են կամ ածանցյալներ»: