Մեկ օրում արձանագրվել է 4 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 26-ից մարտի 27-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 88 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 19, մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 8-ական, ֆիզիկական ներգործության ու խարդախության՝ 6-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 4, անձնական ունեցվածքի գողության՝ 3, վստահված գույքը հափշտակելու, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ու պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու՝ 2-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, բնակարանային գողության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, հրազենի ապօրինի շրջանառության, փաստաթղթի կեղծիքի, պետական սահմանն ապօրինի հատելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, հարկերը, տուրքերը կամ այլ վճարները չվճարելու, փաստաթղթեր ոչնչացնելու, սուտ ցուցմունք տալու, սառը զենքի հայտնաբերման և ինքնիրավչության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, խարդախության և բնակարանային գողության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար. 1 մարդ զոհվել է, 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: