Պարույր Հովհաննիսյանը Գվինեայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները
Մարտի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գվինեայի Հանրապետության նորանշանակ դեսպան Նիանկոյե Հաբային՝ (նստավայրը՝ ք. Մոսկվա) հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, շնորհավորելով դեսպան Հաբային կարևոր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր նպաստը կբերի Հայաստանի և Գվինեայի միջև հարաբերությունների հետագա ամրապնդման ու խորացման գործում։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրելու ջանքեր ներդրումների ներգրավման, առևտրատնտեսական, կրթամշակութային կապերի հաստատման ուղղությամբ՝ ընդգծելով երկկողմ համագործակցության զգալի ներուժի առկայությունը:
Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը դեսպանին ներկայացրել է նաև տարածաշրջանային զարգացումները և հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը: