Խնդիրը, որ մարդիկ սկսել են ավելի քիչ կարդալ, հասկանալի է, ինֆորմացիայի կրիչները փոխվում են, անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես տարածել անհրաժեշտ կոնտենտը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Խնդիրը, ես կասեի, սուր է, բայց միևնույն ժամանակ հասկանալի է, բայց ինչ անել, ընդհանուր առմամբ, պարզ է, չնայած այն բանին, որ առաջին հայացքից բարդ է թվում:

Ինֆորմացիայի կրիչները փոխվում են, մենք պետք է հասկանանք, թե ինչպես տարածել անհրաժեշտ բովանդակությունը բառի լայն իմաստով»,- ասել է Պուտինը Տվերի մարզի մշակութային աշխատողների հետ հանդիպմանը։

Նա բացատրեց, որ ժամանակակից հնարավորությունները հեշտացնում են ինտերնետի միջոցով տեղեկատվություն ստանալը, մարդիկ այն փնտրում են համացանցում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն