Թուրքիայում փրկարարները շարունակում են պայքարը երկրի հարավային շրջաններում տարածվող անտառային հրդեհների դեմ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, շուրջ 200 հրդեհի է մարվել, ևս 12-ը շարունակում են տարածվել 5 նահանգում:

Հաղորդվում է, որ հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում վերահսկողության տակ է առնվել 196 օջախ: Ներկա պահին հրդեհները շարունակվում են Մուղլա, Անթալիա, Այդըն, Դենիզլի և Ըսպարտա նահանգներում:

Հինգշաբթի Թուրքիայի գյուղատնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին հայտարարել էր, որ երկրի հարավային շրջաններում շարունակվում է հրդեհաշիջման աշխատանքը: Հրդեհների հետևանքով զոհվել է 8 մարդ, տուժել՝ 864-ը:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն