«Նելսոն» փոթորկի պատճառով Ֆրանսիայի Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող վեց դեպարտամենտում եղանակի նարնջագույն տագնապ են սահմանել: Որոշ վայրերում քամու արագությունը հասել է ժամում 183 կիլոմետրի, ափին են բախվում 10-մետրանոց ալիքները։

BFMTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի ազգային երկաթուղային ընկերությունը դադարեցրել է գնացքների երթևեկությունը Նորմանդիայի մի քանի երթուղով: Փոթորկի պատճառով խախտվել կամ փոխվել է նաև երթևեկությունը հարևան Բրետանի և Պեյ դե լա Լուար շրջաններում: Տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Անցյալ տարի նոյեմբերին Ֆրանսիայի դարձյալ արևմտյան հատվածը, հիմնականում՝ Բրետանը, հայտնվել էր «Կիարան» փոթորկի թիրախում. բնական աղետից զոհվել է երեք մարդ, 47-ը վիրավորվել, 1,2 մլն մարդ մնացել էր առանց էլեկտրականության:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն