Արցախի հարցով ԱԺ մշտական հանձնաժողովի ստեղծումը կարևոր է Արցախը ներկա ծանր վիճակից դուրս բերելու համար։ Այս մասին ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը։ Ըստ նրա՝ հանձնաժողովը կարող է օրենսդրական բազմաթիվ նախաձեռնություններով հանդես գալ, լսումներ հրավիրել։ Նշենք, որ ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցություններն առաջարկում են խորհրդարանում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն իրենց ելույթներում դեմ են արտահայտվում այս նախաձեռնությանը։

«Սկսած Արցախի հետ ռազմական դաշինքի կնքման վերաբերյալ համաձայնագրից, որ մենք բազմիցս ասել ենք, և ցավոք առ այսօր չի իրացվել, ավարտված ուղերձների, հայտարարությունների, ԱԺ որոշումների ձևակերպումներով, այս հանձնաժողովը կարող է աշխատել։ Հանձնաժողովի ստեղծումը ոչ միայն կարևոր է, այլ նաև խիստ անհրաժեշտ՝ Արցախը ներկա պայմաններում ծանր վիճակից դուրս բերելու համար։ Չափազանց կարևոր է, որ Արցախի հարցով հանձնաժողովը՝ որպես պառլամենտի կարևոր կենտրոնական գործիքներից մեկը ամրագրվի ԱԺ որոշմամբ։ Այն չի կարող փոխարինի միջխորհրդարանական հանձնաժողովին։ Այսպիսի հանձնաժողովի ստեղծումը նաև այս պառլամենտի կարևորագույն առաքելությունը կարող է լինել»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

v

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն