Ծանրորդների համար վճռորոշ դեր ունի Թաիլանդում մարտի 31–ին մեկնարկելիք աշխարհի գավաթի խաղարկությունը: Օլիմպիական ընտրական մրցաշարի առումով, այդ ստուգատեսը վերջին վարկանիշայինն է:

Հայաստանը մրցումներում կներկայացնեն Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Սամվել Գասպարյանն ու Գարիկ Կարապետյանը (երկուսն էլ ՝ 102 կգ), Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը (երկուսն էլ ՝ +109կգ ): Նրանք մրցավայր կմեկնեն վաղը՝ լուսադեմին:

Մեր պատվիրակներից առաջինը` ապրիլի 6-ին, ծանրահարթակ կելնի Անդրանիկ Կարապետյանը:

Ստուգատեսը կավարտվի ապրիլի 11 –ին, իսկ մայիսի վերջերին կհրապարակվի Փարիզի խաղերին մասնակցող ծանրորդների ցանկը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն