Ինչպես տեղեկացրել ենք, ազատոճային ըմբիշ 65կգ քաշային Վազգեն Թևանյանը Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի առաջին գոտեմարտում հանդիպեց ռուսաստանցի աշխարհի չեմպիոն Գաջիմուրադ Ռաշիդովին ու պարտվեց 0-6 հաշվով:

Ռաշիդովը հետագայում հաղթեց նաև Լեհաստանը ներկայացնող Մագոմեդմուրադ Գաջիևին, բայց կիսաեզրափակչում պարտվեց աշխարհի նախկին չեմպիոն Տակուտո Օտոգուրոյին և չկարողացավ դուրս գալ եզրափակիչ: Այսպիսով, Թևանյանի համար օլիմպիական խաղերը մոտեցան ավարտին:

Թևանյանը Հայաստանի վերջին ներկայացուցիչն էր, որը մտել էր պայքարի մեջ: Այսպիսով, Տոկիոյի ամառային 32-րդ օլիմպիական խաղերում Հայաստանը նվաճեց 4 մեդալ՝ երկու արծաթե (ծանրորդ Սիմոն Մարտիրոսյան, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյան) և երկու բրոնզե (մարմնամարզիկ Արթուր Դավթյան և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկով):


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն