Հայաստանն ու Ադրբեջանը առավել քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ չինական Phoenix հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը: Նա պնդել է, թե Հայաստան-Ադրբեջան սահմանին վերջին վեց ամիսներն ամենահանգիստն են եղել:

Հաջիևի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը ձախողել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում: «Այժմ կայունությունը հասանելի է. տեղում դե ֆակտո խաղաղություն է: Հարավային Կովկասը պետք է վերածվի գործակցության տարածաշրջանի: Լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում: Սակայն Ադրբեջանի մոտեցումը հետևյալն է՝ խաղաղությունը պետք է հաստատեն Բաքուն և Երևանը, քանի որ այս տարածաշրջանը մեզ է պատկանում։ Խաղաղությունը Վաշինգտոնում, Բրյուսելում կամ Փարիզում չէ»,- հավելել է Հաջիևը:

Նա կարծիք է հայտնել, որ չնայած առաջընթացին՝ քաղաքական որոշակի զարգացումներ կան, որոնք բացասաբար են անդրադառնում տարածաշրջանային գործակցության և խաղաղության օրակարգի վրա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն