Ոտքերի ցավը, ավելի ճիշտ մկանների և հոդերի ցավը, մազերի և եղունգների վիճակի վատացումը, դյուրագրգռությունը և ուժերի կորուստը՝ այս ամենը մագնեզիումի անբավարարության նշաններ են: Այս հանքային նյութի անբավարարության դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել մեծ քանակությամբ մթերքներ՝ այս միկրոէլեմենտը պարունակող, կամ էլ ընդունել հատուկ դեղամիջոցներ:

Իսկ դուք լսել եք մագնեզիումի արտաքին օգտագործման մասին: Շատերն են օգտագործում մագնեզիումի յուղը, որը վաճառում են դեղատներում և ինտերնետ-խանութներում: Ի դեպ, այս միջոցը հնարավոր է պատրաստել նաև տանը:

Ձեզ պետք կգա մագնեզիումի քլորիդ, բայց այն կարող եք գնել միայն ինտերնետ-խանութներում: Դա մագնեզիումի բնական և անվտանգ աղբյուր է, որով էլ պայմանավորված է այս դեղամիջոցի անկրկնելի օգտակարություը:

Մագնեզիումի յուղ

Բաղադրիչներ

0,5 բաժակ զտված ջուր

0,5 բաժակ մագնեզիումի քլորիդ (փաթիլներ կամ բյուրեղներ)

Կաթսա (չժանգոտվող կամ արծնապատ)

Ցողիչ շիշ

Օգտագործման եղանակը

Եռացող ջրի մեջ լցրեք մագնեզիումի փաթիլները կամ բյուրեղները: Վերցնելով կրակից՝ խառնեք, մինչև ամբողջությամբ լուծվի, թողեք լավ սառչի: Յուղը լցրեք ցողիչ շշի մեջ և օգտագործեք:

Խորհուրդ է տրվում քնելուց առաջ ցողել ոտնաթաթերը մագնեզիումի յուղով և հագնել կիսագուլպաներ: Կարող է ջերմության զգացողություն առաջանալ, դուք թեթև ծակոցներ կզգաք: Ինչքան մեծ է մագնեզիումի անբավարարությունն օրգանիզմում, այնքան ուժեղ կլինի ծակելու զգացողությունը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն