Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունից հայտնել են, որ Ստավրոպոլի երկրամասում կանխված ահաբեկչության հեղինակները Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի երեք քաղաքացի են:

Ըստ ԱԴԾ մամուլի ծառայության՝ նախատեսվել է պայթյուն կազմակերպել մարդկանց զանգվածային բնակության վայրում: Ձերբակալվածների մոտից առգրավվել են ինքնաշեն պայթուցիկ սարքի բաղկացուցիչ մասեր, քիմիական նյութեր և խոցող տարրեր։

Հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի 30-րդ հոդվածի 1-ին մասով, որը վերաբերում է ահաբեկչական գործողության նախապատրաստմանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն