Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Բելգորոդի շրջանի տարածքում ուկրաինական անօդաչու թռչող սարքեր են խոցվել։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։

Բելգորոդը թիրախավորվել էր նաև երեկ: Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ բնակելի շենքին ուկրաինական հարվածի հետևանքով կան վիրավորներ և մեկ զոհ:

Ռուսական ուժերը ևս հարվածել են Ուկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Օդեսային, Դնեպրոպետրովսկին, Խերսոնին. հայտնի է խաղաղ բնակչության շրջանում զոհերի և վիրավորների մասին:

Ուկրաինական կողմը նաև հայտնում է, որ մարտի 22-ի զանգվածային հրթիռակոծության հետևանքով ամբողջությամբ ավերվել է Խարկովի «Զմիևսկայա» ՋԷԿ-ը:

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալն էլ քաղաքացիներին հորդորել է ավելի քիչ էլեկտրաէներգիա սպառել, քանի որ էներգետիկ օբյեկտներին ռուսական հարվածների պատճառով երկրում բարդ իրավիճակ է ստեղծվել:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն