Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ Վլադիմիր Զելենսկին անօրինական կերպով զբաղեցնում է Ուկրաինայի նախագահի աթոռը, նոր ընտրություններ այս երկրում, նրա կարծիքով, հնարավոր են միայն սահմանադրության և իշխանության համակարգի ամբողջական վերափոխումից հետո։ 

Ուկրաինայում նախագահական ընտրությունները պետք է կայանային 2024 թվականի մարտի 31-ին, սակայն չեղարկվել են ռազմական դրության և համընդհանուր մոբիլիզացիայի պատճառով։

Ինքը՝ Զելենսկին, հայտարարել է, որ ընտրությունների «ճիշտ ժամանակը չէ»։

Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովն իր հերթին ասել է, որ Զելենսկու լիազորությունների ժամկետը լրանում է մայիսի 21-ին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն