Հռոմի Պապը կոչ է արել Ռուսաստանին և Ուկրաինային փոխանակել բոլոր գերիներին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Զատկի իր ավանդական ուղերձում կոչ է արել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակում կատարել «բոլորը բոլորի դիմաց» բանաձևի համաձայն և հրադադար հաստատել իսրայելցիների և պաղեստինցիների միջև:
Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Քրիստոսի պայծառ Հարության առիթով վեհափառ հայրապետը շնորհավորեց կաթոլիկներին Սուրբ Զատիկի կապակցությամբ և հովվին դիմեց ավանդական պատգամով և օրհնեց Urbi et Orbi («Քաղաքին և աշխարհին»):
«Իմ մտքերն առաջին հերթին ուղղված են աշխարհում տեղի ունեցող բազմաթիվ հակամարտությունների զոհերին ՝ սկսած Իսրայելի եւ Պաղեստինի, ինչպես նաեւ Ուկրաինայի հակամարտություններից։
Թող հարություն առած Քրիստոսը խաղաղության ճանապարհ բացի այս շրջանների տանջված բնակչության համար։ Կոչ անելով հարգել միջազգային իրավունքի սկզբունքները՝ ես հույս ունեմ, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բոլոր գերիների համընդհանուր փոխանակում կկատարվի՝ բոլորը բոլորի դիմաց»,- ասել է Ֆրանցիսկոս պապը։