Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապեարանում
Պետրոս Պետոյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի ապրիլի 1-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Բացի այդ, Արմեն Առաքելյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ Սևակ Մելքոնյանը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Մատակարարման և տեխնիկական սպասարկման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար: