Մենք կարևորում ենք մեր ինքիշխան տարածքի կոնկրետացումը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետության մասին զրույցում անդրադարձել է հիմնասյուներից հերթականին` տարածքին, առանց որի պետության գոյությունը հնարավոր չէ:
Քաղաքացիությունը կապված է տարածքի հետ, եթե կա տարածք` կա քաղաքացիություն, չկա տարածք` չկա քաղաքացիություն, եթե խոսում ենք իրական, ոչ թե միֆական քաղաքացիությունից, ասել է Փաշինյանը։
«Տարածքը իրավունքների և պարտականությունների մասին է նաև, հետևաբար երբ խոսում ենք ժողովրդապետության և Հայաստանի հանրապետության մասին, կարևոր է, որ արձանագրենք մեր պատկերացումները մեր ինքնիշխան իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:
Վերջին շրջանի վերլուծությունը պիտի մեզ հանգեցներ այն մտքին, որ չի կարող տարածքը լինել անորոշ, իսկ իրավունքը՝ կոնկրետ:
Մենք կարևորում ենք մեր ինքիշխան տարածքի կոնկրետացումը, որովհետև դա կկոնկրետացնի նաև մեր իրավունքների և պարտականությունների համակարգը և պետության մասին մեր պատկերացումը»,- իր խոսքում նշել է վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում: